Life.panorama.am-ը գրում է.
«Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» նախագծի եզրափակիչ փուլը կկայանա դեկտեմբերի 28-ին, ժամը 22:00-ին: Նախագծի հաղթողին որոշելու է հեռուստադիտողը՝ եզրափակիչ համերգի ընթացքում կայանալիք քվեարկության արդյունքում: Քվեարկությունը սկսվելու է նախքան մրցութային առաջին կատարման մեկնարկը և ավարտվելու է մրցութային ութ կատարումների ավարտից հետո միայն: Նախագծի չորս մարզիչներից յուրաքանչյուրի թիմում մնացել է մեկական մասնակից, ովքեր էլ պայքարելու են «Հայաստանի ձայնը» տիտղոսին արժանանալու համար:
Life.panorama.am-ի հարցին՝ արդյոք նախագծի մարզիչ Շուշան Պետրոսյանը ներկա՞ է լինելու եզրափակիչ համերգին, «Արմենիա» հեռուստաընկերության Երաժշտական ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Իրինա Վարդանյանը պատասխանեց. «Արմենիա TV-ի ողջ անձնակազմը լիահույս է, որ Շուշան Պետրոսյանը կմասնակցի եզրափակիչ համերգին, բայց նրա վիճակն այնպիսին է, որ դժվարանում եմ ասել՝ ներկա կլինի, թե ոչ»:
.jpg)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



