Սիրելի գիտակից Հայ Հասարակություն՝
Տեր ենք կանգնելու Հայաստանի ԲՈԼՈՐ պատմական հուշարձաններին, կոթողներին, անտառներին ու այգիներին։ Օրենքով, ԱՐԳԵԼԵԼՈՒ ենք` ուժով լինի, սրով լինի, սիրով լինի, թե ՕՐԵՆՔՈՎ….Գառնու տաճարի ու բոլոր նմանատիպ կոթողների հարյուր կամ երկու հարյուր մետր շրջանակով տարածության վրա, որևէ առեվտրի կենտրոն ու որևէ փոփոխություն, նոր կառույցներ ծրագրելը ու իրականացնելը։ Ամեն մի փոքր քարի գողության, տեղափոխման կամ ձեռք տալու համար պետք է նշանակվի ՄԵԾ պատիժներ ու լուրջ արգելումներ։
Փակ շուկայի համարժ կորոշվի պատիժ ու կիրականացվի բոլոր պատասխանատուների դեմ։ Հեռու մնացեք այս կոթողներից, բացի այցելության, կրթության, ուսումնասիրության, վայելքի, ու տուրիզմի նպատակներից՝ սահմանափակ ժամերում, սահմանափակ, իրավունքներով։
Նույնիսկ այն վանքերը ու եկեղեցիները, որոնց Էջմիածինը վաղուց մատնել է անբարոյական աչքաթողանքի, արհամարանքի, ավերի ու չարաշահումների, դրանք էլ են ՀԱՅ ժողովրդի պատմական մասունքները, ուստի, գրավելու ենք բոլոր հեթանոսական ու քրիստոնեական պատմահուշարձանները ու հոգեվոր կենտրոնները։
Այս բոլոր կոթողները ժամանակի ընթացքում Հայ ժողովուրդը կվերանորոգի, կարգի կբերի, կօգտագործի համայնքների կրթության ու մշակույթային նպատակների համար։
Հայաստանում ոչ մի մասունք անտեր չի, անձնական չի, կոմպանյայի չի, որևէ ներքին կամ արտաքին կառույցի չի կարող պատկանել, այլ այս հողերը ու իրենց վրա պատմական կոթողները պատկանում են Հայ Ժողովրդին ու ծախու չեն, չարաշահումի առարկա չեն, ու միայն ժողովրդի օգտագործման համար են՝ սահմանափակ նպատակներով, ինչպես նախատեսել են մեր նախապապերը։
Այս կառույցները, ինչպես Հանրային ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ, ունեն կրթական, մշակույթային արժեքներ, որոնք պիտի զարգացնենք ու պահպանենք։