Ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է: Հաճախ մարդիկ իրենց դժբախտությունների համար մեղադրում են՝ մարդկանց, կյանքին, բայց ոչ իրենց, մտածելով, որ իրենք ճիշտ են: Ամենալավ մարդիկ նրանք են, ում շնորհիվ մենք հաճախ ժպտում ենք...
Այնպիսի մարդիկ կան, ովքեր իրենց երեսին միշտ դիմակ են կրում, և մոռանում են մեկ-մեկ հանել ու իրենց իսկական երեսը ցույց տան, երևի հասկանում են, որ դիմակահանդեսը դեռ չի ավարտվել, կամ էլ մոռացել են այդ փաստի մասին: Բոլոր մարդիկ պետք է «Մարդ» բառին արժանի լինեն, և հենց այնպես չկոչվեն մարդ: Բոլոր մարդիկ պետք է հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ: Նաև կան մարդիկ, ովքեր չեն սիրում իրենց, երևի հենց այս մարդկանց պետք է մարդ չկոչենք: Նաև մարդիկ չպետք է ուրիշների հետևից խոսեն, քանի որ կյանքը նման է աղավնու, ինչ գիտես` այն մարդու հետևից, ում խոսացել ես կարող է նրա տան աղավնին էլ քո տուն մտնի: Սակայն այնպիսի մարդ չկա, որ անթերի լինի, բայց պետք այդ թերությունները ծածկել, որ չերևա: Այն մարդիկ, ովքեր օգնություն են դիմում, չպետք է նրանց հանդեպ անտարբեր լինել: Ամեն մարդ տարբերվում է ուրիշից և օր օրի տարբերվում է նաև իրենից: Եվ ամեն մարդ չպետք է մոռանա այս ոսկե կանոնը. «Վարվի՛ր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեն»:
Հանդուրժողականություն, հարգանք, սեր երևի այս բառերը մեր հասարակությունում տեղ չունեն:
Բոլորն էլ լսել են այսպիսի բառակապակցություն. «Ես չեմ այդպիսի, կյանքն է վատը»,«Եթե դա անեմ ոչ ես, ապա ինձ կանեն»: Սրանցով մարդիկ արդարացնում են իրենց վերաբերմունքը իրենց շրջապատող մարդկանց նկատմամբ:
Սակայն աշխարհում գոնե գոյություն ունեն բարի մարդիկ, իսկ ո՞րն է բարի մարդ ասվածը:
Դա, առաջին հերթին, նրբանկատ մարդն է, ով ոչ միայն կարողանում է լսել դիմացինին, այլ նաև սիրում է դա անել և անում է հաճույքով:
Այդպիսի մարդիկ կարող են սրտանց օգնել դիմացինին՝ չմտածելով շահի մասին:
Նրանք հեշտությամբ կարող են օգնել դիմացինին նաև խոսքով. չէ՞ որ երբեմն խոսքերն էլ կարևոր են կյանքում:
Բարի մարդը լուսավոր է և դրական, նա սիրում է իր կյանքը՝ ընդունելով կյանքի նույնիսկ այն մանրուքները, որոնք ուրիշներին խանգարում են ապրել:
Մարդ բնազդորեն ձգվում է այն ամենին, ինչ լուսավոր է և ինչը կարող է պարգևել ուրախություն իր կյանքին...
Հիշեցի հանճարեղ Սևակին՝
-Գթասի՛րտ եղեք,
Եղեք ողորմա՛ծ,
Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՛կ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել