1in.am-ը գրում է.

Ուղեղի ցնցումը մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման հնարավորությունը՝ պարզել են ամերիկացի գիտնականները: Նրանց հոդվածը հրապարակվել է Neurology գիտական ամսագրում:

Գիտնականները նման եզրակացության են եկել հետազոտության ընթացքում, որին մասնակցել է այդ հիվանդությամբ տառապող 448 մարդ: Նրանցից 141-ը եղել են 70-ից բարձր տարիքի:

Մասնագետները պարզել են, որ ուղեղի ցնցում տարած մարդկանց 18 տոկոսը սկսել է հետագայում հիշողության հետ կապված խնդիրներ ունենալ, իսկ այնուհետև նրանց մոտ ի հայտ է եկել Ալցհեյմերի հիվանդություն:

Հետազոտողներիկարծիքով՝ դա հաստատում է, որ ուղեղի ցնցումը մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության ի հայտ գալու հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել