1in.am-ը գրում է.

Դիետոլոգները հայտարարում են, որ նուռը հարուստ է հակաօքսիդանտներով, հետևաբար առողջարար է` հաղորդում է Meddaily-ին:

Հայտնի է, որ նռան հյութը պաշտպանում է սրտի և գլխուղեղի կաթվածից: Մասնավորապես՝ զերծ է պահում անոթները խցանումից, ինչպես նաև նորմայի մեջ է պահում շաքարի և խոլեստերինի մակարդակը: Նռան կալորիականությունը բարձր չէ, այն չի պարունակում խոլեստերին և հագեցած ճարպեր:

Հետազոտողներն անգամ ապացուցել են, որ նուռը քայքայում է կրծքագեղձի քաղցկեղի բջիջները: Ընդհանուր առմամբ՝ նուռն օգտակար է նաև հիպերտոնիայով տառապող մարդկանց համար: Արդյունքը կարելի է համեմատել ասպիրինի հետ, որը լավացնում է արյան շրջանառությունը: Այն նաև նպաստում է վերքերի լավացմանը, կանխում է սև կետերի ի հայտ գալը մաշկի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել