1in.am-ը գրում է.

Հանրահայտ դերասանուհի Քիրա Նայթլին կես տարի առաջ ամուսնացել է Klaxons խմբի անդամ Ջեյմս Ռայթոնի հետ` հայտնում է 7days.ru-ն:

Նախքան ամուսնանալն աստղային զույգը Լոնդոնում ձեռք է բերել մի քանի միլիոն ֆունտ արժողությամբ շքեղ տուն: Սակայն դերասանուհին խոստովանել է, որ դա իր երազանքների տունը չէ:

«Ես համոզված չեմ, որ մենք կշարունակենք ապրել այդտեղ: Տան շքեղության մասին լուրերը նույնպես չափազանցված են, այնտեղ ոչ մի արժեքավոր իր չկա: Ես չեմ սիրում արժեքավոր նյութեր պահել, քանի որ դա ինձ նյարդայնացնում և վախեցնում է: Այդ պատճառով ես անտարբեր եմ նաև զարդեղենի հանդեպ, հատկապես այն բանից հետո, երբ գողերը մի քանի անգամ ներխուժել են իմ նախկին բնակավայրերը»,- ասել է դերասանուհին և հավելել, որ գողերը մի անգամ գողացել են իր տատիկի նվիրած թևնոցը: Նրա խոսքերով ոստիկանությունը այդպես էլ չի հայտնաբերել այն: 

«Ես չեմ ուզում սահմանափակել ինձ, կախվածություն ձեռք բերել իրերից, մասնավորապես ամեն օր` մշտապես»,- ասել է դերասանուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել