1in.am-ը գրում է.

Հարձակվողներ Ֆերնանդո Լյորենտեն («Յուվենթուս»), Ռոբերտ Լևանդովսկին («Բորուսիա Դորտմունդ») ու Դիեգո Կոստան («Ատլետիկո Մադրիդ») հայտնվել են Լոնդոնի «Արսենալ»-ի տրանսֆերային թիրախների ցուցակում: Ակումբը պատրաստվում է ձեռք բերել այս խաղացողներից մեկի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Դա է պնդում լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով վերջին խաղերում դժգոհ է թիմի հարձակվողների ելույթներից և խնդրել է ակումբի ղեկավարությանը` զգալիորեն ամրապնդել առջևի գիծը:

«Զինագործներ»-ը պատրաստ են 30 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկել Կոստայի, 15 մլն` Լևանդովսկիի տրանսֆերի դիմաց, իսկ Լյորենտեի դեպքում նրանք դիտարկում են իսպանացուն վարձակալելու հնարավորությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել