ՖՈՏՈՇԱՐՔ․ Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ հայհոյողների ինքնությունը հայտնի էEpress.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրություն է սկսել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր գրանցված միջադեպի առնչությամբ, Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվության բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը։ Մինչ ոստիկանությունն ուսումնասիրում է փաստերը, Epress.am-ը սեփական հետաքննությունն է անցկացրել և պարզել հայհոյողների ինքնությունը: Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ այսօր թույլ չեն տվել լրագրողներին մասնակցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության հրապարակային պաշտպանությանը։

Լրագրողների՝ ԵՊՏՀ մուտքն արգելող մարդկանցից շատերը ՀՀԿ-ականներ են. լուսանկարներում նրանք ՀՀԿ-ականների կրծքանշաններ են կրում։ Նրանցից մեկը, ով թույլ չէր տալիս լրագրողներին համալսարան մտնել և հայհոյում էր նրանց, Գրիշ Ամիրխանյանն է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի վերջինիս էջում նշված է, որ նա աշխատում է ԱԺ-ում, ինչպես նաև ԵՊՏՀ ուսխորհրդում:

Գրիշ Ամիրխանյան

grishamirkhanyan

Grish-Amirkhanyan1

ԵՊՏՀ ուսխորհրդի նախագահը՝ Սևակ Խաչատրյանը, ևս լրագրողների վրա հարձակվածների ամբոխում է եղել: Խաչատրյանը չէր ներկայանում, «դուք ո՞վ եք» հարցին պատասխանում էր՝ «էդ ի՞նչ կարևոր ա»:

Սևակ Խաչատրյան

sevakkhachatryan

Sevak-Khachatryan1

Ուսխորհրդի նախագահը լրագրողների հարցերին պատասխանալու փոխարեն՝ դիմում էր ԵՊՏՀ ընդունարանում գտնվող մի քանի ոստիկաններին. «Հարգելի ոստիկաններ, առանց ռեկտորի թույլտվության, բուհ մարդ չթողնեք»: Իսկ լրագրողները շարունակում էին հարցնել, թե ով է այն մարդը, ով ցուցումներ է տալիս պետական մարմնի ներկայացուցիչներին:

Սևակ Խաչատրյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

sargsyan

Ուսխորհրդի նախագահի՝ սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարներում գտանք լրագրողների վրա հարձակված ևս մեկ ակտիվ «ուսանողին»: Նա «Ֆեյսբուքում» գրանցված է որպես Սերգո Խառատյան: Երբ լրագրողներից մեկը ԵՊՏՀ-ում վեճի ժամանակ դիմել էր ոստիկանին՝ պահանջելով միջամտել և թույլ չտալ, որ իրեն հրեն, Սերգո Խառատյանը հայտարարել է՝ «տո ձեզ ով կարա հրի»:

Սերգո Խառատյան

sergokharatyan

Լրագրողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած ևս մեկը սոցցանցում ներկայացված է որպես Սարգիս Մուրադյան:

sargismuradyan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել