1in.am-ը գրում է.

Սիրիայի կառավարական զորքերը և Սիրիական ընդդիմադիր ազատ բանակի գրոհայինները պայմանավորվել են 48 ժամ հրադադար հաստատել Մաադամիյա քաղաքում, որտեղ ստեղծվել է կրիտիկական հումանիտար իրավիճակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղի իրավապաշտպաններին:

Հաղորդագրության համաձայն` հրադադարը սկսվել է չորեքշաբթի և կտևի մինչև ուրբաթ: Այս ընթացքում քաղաք պետք է մատակարարվի սնունդ և դեղորայք: Քաղաքի ամենաբարձր շենքի վրա բարձրացվել է կառավարական դրոշը:

Գործակալության տվյալներով` հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սիրիական ազատ բանակի ռազմական խորհրդի և տեղի իշխանությունների միջև:

Ակտիվիստներից մեկը գործակալությանը հայտնել է, որ եթե հրադադարը պահպանվի մինչև ուրբաթ, հնարավոր է համաձայնագրի ընդլայնում, որի պայմաններից մեկի համաձայն՝ գրոհայինները կարող են հանձնել ծանր սպառազինության մի մասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել