Հետևելով քաղաքապետարանի գործունեությանը՝ պետք է արձանագրել, որ այն բաց է բոլոր լրագրողների առջև, և երբևէ քաղաքապետը չի խոչընդոտել որևէ լրատվամիջոցի գործունեությանը: Այն, ինչ տեղի ունեցավ Տնտեսագիտական համալսարանում, դա ոչ թե Տարոն Մարգարյանի, այլ ԲՈՒՀ-ի ղեկավարության խնդիրն է, քանզի ԲՈՒՀ-ի ղեկավարությունն է պատասխանատու իր տարածքում լրագրողների գործունեության խոչընդոտման համար: Տարոն Մարգարյանը ԲՈՒՀ էր գնացել ոչ թե որպես քաղաքապետ, այլ որպես հայցորդ. կարծում եմ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը պետք է իր մեջ սկզբունքայնություն գտնի ու պատժի բոլոր այն ուսանողներին, ովքեր վիրավորում և խոչընդոտում էին լրագրողների գործունեությանը:
Հ.Գ. Թերևս ուսանողները լրագրողներին վիրավորել սովորել են իրենց ավագներից՝ պատգամավորներից, նախարարներից, պաշտոնյաներից, քանզի երեխան ինչ տեսնում է, այն էլ սովորում է, բայց մյուս կողմից էլ, լրագրողները մի շարք ոչ պրոֆեսիոնալ և ծախու լրագրողների գործունեության շնորհիվ են արժանացել նման վերաբերմունքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել