Հ1-ի լրատվակնները արդեն երկու ամիս է ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի համոզեն ազգաբանկչությանը, թե ինչ մեծ ղսմաթ է իրականում կենսաթշակային բարեփոխումների փաթեթը, բայց արի ու տես, որ նույն Հ1-ի ոչ լրատվական բաժնի հաղորդումները այնպես են անում, որ քարը քարին չեն թողնում լրատվականների փիառից ու ասածիս ամենաճչուն օրինակը Ցվետանա Պասկալեվայի հաղորդումն էր,,,
Ինչպես նշեցի, արդեն երկու ամիս է, մեր գլուխը հարթուկում են, թե ինչ հիանալի բան է պարտադիր կուտակայինը, մեկ էլ հո՜պ, նույն հեռուստաալիքը հաղորդում է ցույց տալիս, որտեղ այնպիսի հակափաստարկներ են բերվում ընդդեմ կուտակայինի, որ լրատվականների լոլոները անգամ խուլի ու կույրի համար են ծիծաղելի թվում:
Մասնավորապես, այս հրաշք հաղորդման մեջ Ցվետանան ասում է, որ երիտասարդները չեն վաստահում այս համակարգին, որովհետև նրանց աչքի առաջ են դեռ 90-ականները, երբ մարդիկ զրկվեցին իրենց ավանդներից ու կուտակումներից: Չեն ուզում այս համակարգը, որովհետև փաստացի պետությունը վերցնում է իրենցից փող, բայց անգամ իր օգտին չի ծառայեցնում, այլ փոխանցում է այդ միջոցները արտասահմանյան ֆոնդերի և այլն, և այլն,,,
Ասեմ ավելին, ես շոկ ապրեցի, երբ հաղորդման մեջ նաև խիստ դեմ արտևահայտվեց Արծվիկ մինասյանը հերիք չէ, մի բան էլ շատ դրական նկարագրեցին ԴԵՄ ԵՄ քաղաքացիական շարժումը: Ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ կամ Հ1-ում եթերի համար պատասխանատու մարդիկ ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ է ասել կոորդինացիա ու ներդաշանոկթյուն ու զբաղվում են միայն լրատվականներով, կամ էլ այս հաղորդումը պատահաբար է հայտնվել եթերում,,, Սակայն հակված եմ առաջին տարբերակին, որովհետև Հայաստանի համար սովորական է վիճակը, երբ շունը տիրոջը չի ճանչում
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1432954050267079?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել