Տիկալ, Գվատեմալա

Տիկալը մայանների ամենամեծ քաղաք-հանրապետություններից էր: Այն կառուցվել էր դեռևս մ.թ.ա. VII դարում, իսկ բարգավաճման փուլում նրա բնակչությունը 200.000 մարդ էր կազմում: Տիկալի պատմությունը լի է բազմաթիվ ողբերգական իրադարձություններով, ինչպես նաև պատերազմներով, ըմբոստություններով և, ի վերջո, մարդիկ հեռացել էին քաղաքից: Դա տեղի էր ունեցել Х դարի վերջում և մինչ օրս Տիկալը մնում է քաղաք-ուրվական:
Կտեսիֆոն, Իրաք

II-VII դարերի ընթացքում Կտեսիֆոնը սկզբում պարթևների թագավորության մայրաքաղաքն էր, իսկ հետո սասանիդյան: Մեր օրեր հասած քարե շինությունները մինչ օրս ապշեցնում են իրենց գեղեցկությամբ և փառահեռությամբ:
Մեծ Զիմբաբվե

Մեծ Զիմբաբվե են անվանում հին քաղաքի ավերակները, որը գտնվում է Զիմբաբվե հարավաֆիկյան հանրապետության տարածքում: Հնագետների գնահատմամբ՝ այս քաղաքը հայտնվել է 1130թ.-ին: Այս քաղաքում միաժամանակ կարող էր ապրել մոտ 18.000 մարդ: Ներկայումս Մեծ Զիմբաբվեի քաղաքի պատերը նրա ամենանշանակալից հուշարձաններն են: Նրանց բարձրությունը հասնում է հինգ մետրի:
Մոհենջո-Դարո, Պակիստան

Ինդերի քաղաքակրթությանը պատկանող քաղաքը գտնվել է Ինդա հովտում՝ ժամանակակից Պակիստանի տարածքում: Այն գոյություն է ունեցել մոտ չորս հազար տարի առաջ: Այն եգիպտական բուրգերի հասակակիցն է և Հարավային Ասիայի առաջին քաղաքներից մեկը: Քաղաքը մոտ մեկ դար բարգավաճում է ապրել, բայց, ի վերջո, բնակիչները լքել են այն: Հնագետների կարծիքով պատճառը արիացիների ներխուժումն է եղել:
Բագրեխատ, Բանգլադեշ

Գանգես և Բրահմապուտրա հետերի միաձուլման հատվածում գտնվող այս քաղաքը կառուցել էր XV դարում: Նրա բարգավաճման տարիներին այստեղ գործում էր 360 մզկիթ: Բայց հիմնադրի` Բագերհատի մահից հետո այն անկում ապրեց և գրեթե լիովին անցավ ջունգլիների մեջ: Ներկայումս քաղաքի կեսը մաքրված է և այստեղ էքսկուրսիաներ են կազմակերպում:
Մեսա-Վերդե ազգային պարկ, ԱՄՆ

Մեսա-Վերդե ազգային պարկում գտնվում են հին քաղաքների բազմաթիվ ավերակներ, որոնք կառուցվել էին անասազի հնդկացիների ցեղի կողմից՝ VI—XIII դարերում: Ամենամեծ կառույցը համարվում է «Ժայռային ամրոցը», որը տարեկան հազարավոր զբոսաշրջիկների է գրավում: Քաղաքը լքված էր մնացել 1300 թվականին: Պատճառները դեռևս անհայտ են, բայց վարկածներ կան, որ մեղավոր են եղել տևական երաշտները:
Վիջայանագար, Հնդկաստան

Մի ժամանակ Վիջայանագարը հզոր կայսրության մայրաքաղաքն էր, որը զբաղեցնում էր Հնդկական մայրացամաքի ողջ հարավային մասը: Ներկայումս նույն վայրում գտնվում է Համպի գյուղը: Տարածքում պահպանվել է հայտնի Պամպապատհի տաճարը, որը անգամ Վիջայանագարից հին է:
Անի, Թուրքիա

Անին հնագույն հայկական թագավորության մայրաքաղաքն էր, որը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում: Մի ժամանակ քաղաքի բնակչությունը գերազանցում էր 100.000-ը, իսկ եկեղեցիների առատության պատճառով այն հայտնի էր որպես 1001 եկեղեցիների քաղաք: Մինչև մեր օրերը պահպանվել են XI-XIII դարերի բազմաթիվ եկեղեցիների ավերակներ: Բայց այդ բոլոր հուշարձանները գտնվում են սարսափելի վիճակում: Նրանցում ապրում են անտուն մարդիկ, այդ տարածքներում զբոսաշրջիկները պիկնիկներ են կազմակերպում: Իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում այս հուշարձանների պաշտպանությանը:
Ֆիվ, Եգիպտոս

Առաջին բնակավայրերը հայտնվել են մ.թ.ա. 3200 թ.-ին: Մ.թ.ա. 2000 թ.-ին Ֆիվում ապրում էր մոտ 40.000 մարդ, ինչ այն դարձնում էր այդ ժամանակների ամենամեծ քաղաքը: Այդ կարգավիճակում Ֆիվը մնացել է մինչև մ.թ.ա. 1000 թ.: Նույնիսկ այսօր այդ հիասքանչ քաղաքի ավերակները հիացնում են իրենց փառահեղությամբ: Ամենահայտնի հուշարձաններն են Լուկսորի տաճարը, Կառնակական տաճարը (որը հանդիսանում է Հին Եգիպտոսի ամենամեծ տաճարային համալիրը) և Թութանհամոնի դամբարանը:
Կարթագեն, Թունիս

Իր երկար պատմության ընթացքում Կարթագենը հանդիսացել է տարբեր հանրապետությունների մայրաքաղաքը: Մ.թ.ա. 146 թ.-ին քաղաքն ավերվել էր հռոմեացիների կողմից, բայց շուտով հենց հռոմեացիները վերականգնեցին քաղաքը: Կարթագենի վերջնական անկումը տեղի է ունեցել VII դարում: Այն ավերվել է արաբների կողմից:
Նյութի երկրորդ մասը կարդացեք այստեղ



