1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդաշեն թաղամասի 12-րդ փողոցի թիվ 30 տան տանիքում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.58-ին, մարվել` 12.21-ին:

Այրվել են Ա. Ե.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 10 քմ:
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել