Սինեմագրաֆը պատկեր է, որի մեջ կարելի է կրկնվող փոքր շարժում նկատել, ինչը հնարավորություն է տալիս լուսանկարների միջոցով զգալ ու անվերջ վերապրել պահի գեղեցկությունը շարժման մեջ:
Վիզուալ գրաֆիկայի մասնագետ Քեվին Բուրգը սկսել է անիմացիոն լուսանկարների ստեղծել դեռ 2009թ.-ից, սակայն միայն լուսանկարիչ Ջեմի Բեքի հետ միասին աշխատելուց հետո էր, որ ծնվեցին այս գեղեցիկ սինեմագրաֆները: Ի դեպ, «սինեմագրաֆ» տերմինը հենց այս երկու արվեստագետների կողմից է ծնվել 2011թ.-ից, երբ նրանք սկսեցին միասին ստեղծել այս գեղեցիկ աշխատանքները՝ «GIF» անիմացիոն լուսանկարների ֆորմատով:
Լուսանկարիչներն ավանդական լուսանկարներ են ստանում տեսախցիկով, այնուհետև դրանց ավելացնում անիմացիոն շարժական պահը, որի արդյունքում ծնվում են սինեմագրաֆները, որոնք, ինչպես իրենք են նշում, ավելին են քան ուղղակի լուսանկարները, սակայն վիդեոներ էլ չեն:
Ջեմի Բեքի ու Քեվին Բուրգի համատեղ աշխատանքները առաջարկում ենք դիտել ստորև:
Չմոռանաք ներքևում կիսվել ձեր կարծիքներով: