1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը սուրբծննդյան ուղերձում խոսել է երեխաների մասին՝ հաղորդում է The Daily Mail-ը:

Իր ուղերձում թագուհին առաջին անգամ մանրամասնորեն խոսել է ժառանգորդի՝ արքայազն Ջորջի մասին՝ նշելով, որ իր ծոռան ծնունդը մարդկանց հնարավորություն է ընձեռել մտածելու ապագայի մասին մեծ հույսով և երջանկությամբ:

87-ամյա թագուհին նկատել է, որ երիտասարդ ծնողների կյանքն արդեն երբեք նախկինի նման չի լինի:

Դիմելով ժողովրդին Բուքինգեմյան պալատի կապույտ սենյակից՝ թագուհին հիշատակել է, որ 2013թ. լրացավ իր թագադրման 60 տարին՝ ասելով, որ հոբելյանն իրեն հիշեցրել է զարմանալի փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել իր թագադրումից հետո: Թագուհու խոսքերով՝ դրանցից շատերը լավ փոփոխություններ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել