Իր կարիերայի ընթացքում 4 անգամ, որից 3-ը անընդմեջ՝ Դորթմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը շրջանցել է Մոսկվայի Սպարտակի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Արազ Օզբիլիսին։
«Ես ուրախ եմ, որ մեր հավաքականը վերելք է ապրում և հպարտ եմ հանրապետության լավագույն ֆուտբոլիստի կոչման համար։ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը նույնպես արժանի էին այդ մրցանակին։ Իմ առաջխաղացումը և հաղթանակները մեր թիմինն են։ Ֆուտբոլը թիմային խաղ է, և ես շնորհակալ եմ իմ խաղընկերներից»,-հայտարարել է Մխիթարյանը՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
Նյութի աղբյուր՝ http://www.isoccer.info/archives/523
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




