Փոխվել են ժամանակները, փոխվել են բարքերը: Հիմա նույնիսկ մանկահասակներին Ձմեռ պապիկով չես խաբի: Եթե հարցնես՝ ի՞նչ կցանկանայիր, որ Ձմեռ Պապիկը բերի` բազմանշանակ ժպտում ու հաստատակամ պատասխանում են. «թող պապան քեշ փող տա»: Այսօր մի դպրոց էի այցելել և շատ ուրախացա, երբ կարդացի 9-13 տարեկան մի քանի ԵՐԵԽԱՆԵՐԻ նամակը Ձմեռ Պապիկին: Անկեղծորեն հավատում էին նրա գոյությանը, մանկական պահանջներ էին ներկայացրել: Հուզվեցինք: Ուրեմն ամեն ինչ կորած չէ, դեռ մաքրություն ու պարզություն մնացել է, ուրեմն դեռ կան ծնողներ, որոնք ճիշտ դաստիարակություն են տալիս` զերծ պահելով երեխաներին անտանելի ու աղավաղված բարքերից: Նման դեպքերում, երեխաների զարգացումը ընթանում է էվոլյուցիոն ճանապարհով և, որպես կանոն, հետագայում դառնում են հասարակության լիիրավ անդամ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել