Թռչունների հետ կապված առաջին հետազոտությունները սկսվել են մթա 3-4-րդ դարերում: Ինչպես մի շարք այլ գիտակարգերի դեպքում, այս ճյուղը ևս սկիզբ է դրել Արիստոտելը: Նրա «Կենդանիների պատմությունը» ժողովածուն ներառում է գրեթե 170 թռչնատեսակ: Եթե փորձենք ուսումնասիրել թռչունների ծագումը, ապա բոլոր աղբյուրներում նկարագրությունը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Թռչունները ծագել են սողուններից»:

8085-004-16495696

Թռչունների նախնիները համարվում են արքոզավրերը, որոնք ապրել են մեզոզոյան դարաշրջանում և բավական մեծ տարածում են ունեցել: Նրանց տարբեր ճյուղեր հետագայում սկիզբ են տվել թռչուններին: Թռչունների առանձնացումը սողուններից տեղի է ունեցել 190 մլն տարի առաջ: Հնէաբանական նյութի բացակայության պատճառով հարցական է մնում թռչնի փետուրի առաջացման պատմությունը: Ենթադրվում է, որ ծառից ծառ, ճյուղից ճյուղ ցատկելու ընթացքում սողունների թեփուկները երկարել և դարձել են փետուր: Սակայն որոշ գիտնականներ փետուրների առաջացումը պայմանավորում են նախ դրանց ջերմամեկուսիչ հատկությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել