1in.am-ը գրում է.
Բաղդադում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած 3 պայթյունների հետևանքով զոհվել է 34 մարդ: Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններն ուղղված էին տեղի քրիստոնյա բնակչության դեմ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Քրիստոնյաներով բնակեցված Դորա թաղամասում եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 24 մարդ: Եկեղեցու մերձակայքում կայանած ավտոմեքենայում գտնվող ռումբը պայթել է այն պահին, երբ հավատացյալները լքում էին շենքը:
Դրանից ոչ շատ առաջ՝ մերձակայքում գտնվող շուկայում 2 ռումբ է պայթել: Ոստիկանության տվյալներով՝ հենց այդ պայթյունների ձայներն են ստիպել մարդկանց լքել եկեղեցին:
Արդյունքում 52 մարդ է տուժել: Պայթյունների պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_240428.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



