1in.am-ը գրում է.

Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք ավելի շատ քնի կարիք ունեն, քան տղամարդիկ: 

Իրականում, սիրող ամուսինը կամ զուգընկերը պետք է այնպես անի, որ նրա սիրելին մի քանի ժամ ավել անկողնում անցկացնի: Հակառակ դեպքում նա պետք է պատրաստ լինի հետևանքների:

Ասում են` կանայք ֆիզիկապես և հոգեպես ավելի շատ են տառապում, եթե քնի պակաս ունեն: Դրանից բացի՝ նրանց մոտ սրտանոթային հիվանդությունների, դեպրեսիայի և հոգեկան հիվանդությունների զարգացման հավանականությունը քնի պակասի հետ աճում է: 

Քնատ կանայք արյան մակարդելիության հետ նույնպես խնդիրներ են ունենում, որն էլ կարող է կաթվածի պատճառ դառնալ: 

Մյուս կողմից, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդու առողջությունն ուղակիորեն քնի հետ կապված չէ: «Մենք պարզել ենք, որ կանայք առավոտյան ավելի շատ են դեպրեսիայով տառապում, ավելի չար և թշնամաբար են տրամադրված»,- ասում են գիտնականները: 

Այն կանանց, ովքեր գիշերները լավ չեն քնում, մասնագետներն առաջարկում են քնի պակասը ցերեկը լրացնել: Սակայն նրանք զգուշացնում են, որ ցերեկային քնի տևողությունը պետք է լինի կամ 25, կամ 90 րոպե, քնի այլ տևողությունը կարող է ավելի վատացնել առողջական վիճակը, գրում է fedpost.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել