Esem.am-ը գրում է.

Արդեն մի  քանի տարի է, ինչ մորթյա ժիլետները կանանց զգեստապահարանի անբաժանելի մասն են կազմում: Այս թրենդային հագուստը և´ պրակտիկ է, և´ գեղեցիկ. այն ընդգծում է կանացիությունն ու անհատականությունը:

Հանրահայտ նորաձևության տներն իրենց հավաքածուներում ներառել են մորթյա ժիլետների բավականին մեծ տեսականի: 2014-ի գլխավոր թրենդն են համարվում մորթյա տարբեր կտորներից բաղկացած ժիլետները:

Դիզայներները խորհուրդ են տալիս ժիլետների հետ օգտագործել լայն գոտիներ, որպեսզի չկորցնենք կանացի կազմվածքի յուրահատկությունը: Ընդ որում` գոտին կարող է լինել ցանկացած գույնի:

Սակայն նորաձև այս ժիլետներն ունեն իրենց բացասական կողմը. դրանք ավելորդ ծավալ են հաղորդում մարմնին:  Կարճահասակ աղջիկներն ընտրության հարցում պետք է հաշվի առնեն մորթու խավը: Այն պետք է հնարավորինս կարճ լինի, որպեսզի հասակը վիրտուալ երկարացնի: Փոքր-ինչ  թմբլիկ աղջիկներին խորհուրդ չի տրվում հագնել մորթյա ժիլետներ:

Մորթյա ժիլետով կերպար ստեղծելիս չպետք է մոռանալ, որ այն կարելի է համադրել միայն կիպ հագուստի հետ` կիպ տաբատի, կիպ լեգինսների, կիպ ձմեռային շրջազգեստի և հագուստի այլ տարբերակների հետ: 

 

 

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել