1in.am-ը գրում է.

Կանանց, ովքեր երջանիկ են սիրո հարցում, չի անհանգստացնում իրենց քաշը: Այս մասին գրում է Kedem.ru-ն` վկայակոչելով Տալլինի համալսարանի գիտնականներին: Նրանք ուսումնասիրել են 20-45 տարեկան առնվազն 250 կանանց, ովքեր կամ ապրել են տղամարդկանց հետ կամ ամուսնացած են եղել: 

Արդյունքները ցույց են տվել, որ սիրո մեջ երջանիկ կանայք գոհ են իրենց քաշից, եթե նույնիսկ դա հեռու էր կատարյալ լինելուց:

«Համաձայն ուսումնասիրության ընթացքում ստացված տվյալների` մարմնի զանգվածով և կազմվածքով բավարարված լինելը կապված է այն բանի հետ, թե որքանով ենք մենք երջանիկ կյանքի այնպիսի «ոլորտում», ինչպիսին են ռոմանտիկ հարաբերությունը: Կանայք, ովքեր երջանիկ են նման հարաբերություններում, հնարավոր է, ուղղակի պակաս ուշադրություն են դարձնում իրենց քաշին: Կանայք, ովքեր դժգոհ են իրենց հարաբերություններից, զուգընկերոջ ճնշման ներքո կարող են փորձել քաշ գցել` ավելի գրավիչ դառնալու համար»,- ասել է հետազոտող Սաբինա Վաթերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել