1in.am-ը գրում է.

Դերասանուհի Քիրա Նայթլիի շուրջ սկանդալ բարձրացավ 2004-ին, երբ ամբողջ աշխարհի կինոթատրոններում հայտնվեցին «Արթուր թագավոր» ֆիլմի պաստառները: Այնտեղ Քիրան պատկերված էր անսպասելիորեն մեծ կրծքով: Աստղի երկրպագուներն անմիջապես քննադատեցին դերասանուհուն՝ ֆոտոշոփը չարաշահելու համար: Սակայն Նայթլին ինքը ևս ցնցված էր այդ լուսանկարների պատճառով, որտեղ, բացի իր դեմքից, ամեն ինչ նկարված էր հատուկ ծրագրով:

«Ես պահանջում եմ, որպեսզի իմ կուրծքն ավելի չմեծացնեն, քան այն կա իրականում: Ինձ նկարում են ինչ-որ անհավանական կազմվածքով: Ես կուրծք չունեմ՝ դա առաջին (և հիմարություն է այդ փաստը թաքցնելը), իսկ երկրորդ` համակարգչի օգնությամբ ստեղծված կուրծքը հրեշավոր տեսք ունի: Հիշում եմ` ինչպես ինքս ինձ տեսա պաստառներից մեկին` դեմքն իմն էր, իսկ մնացածը` ոչ: Եթե ցանկանում եք ինձ ֆանտաստիկ կրծքով պատկերել, թող այն նման չլինի կախված տանձի: Թող այդ «երևակայական կուրծքը» հանդուգն տեսք ունենա: Ամենազվարճալին այն է, որ երբ, ինչպես բոլոր աղջիկների մոտ, որոշակի տարիքում ես ևս ունեցա մարմնի այդ ոչ պակաս կարևոր մասը, ես չհասցրեցի ուրախանալ: Ամառվա ընթացքում ես բավականին հասակ առա, իսկ կուրծքս անհետացավ: Ահա` ինչու ես դեմ չեմ մերկ նկարահանվել: Ոչ ոք ոչինչ չի նկատի, նայելու բան էլ չկա»,- ասել է Նայթլին` «7 дней» ամսագրի հետ հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել