Էս քանի ժամանակ փորձել եմ մեծամասամբ դրական մթնոլորտ ապահովող գրառումներ գրել: Հուսամ՝ կներեք, եթե մի հատ էլ բացասականին ավելի մոտ բան գրեմ (չնայած ինձ համար հեչ էլ բացասական չի, այլ փաստագրական): Ես Նոստրադամուս չեմ ու չգիտեմ՝ ինչպիսին կլինի ՀԱԿ քաղաքական ապագան, որովհետեւ քաղաքականության մեջ ոչինչ երաշխավորել հնարավոր չէ: Ես հուսով եմ, իհարկե, ու ամեն բան կանեմ, որ ՀԱԿ նախագիծը անցնելով բոլոր բարդությունների միջով, հասնի հաջողության եւ օգտակար լինի երկրին: Բայց մի բան էս պահի դրությամբ կարող եմ ասել հաստատ: Եթե հանկարծ ինչ որ պատճառով ՀԱԿ նախագիծն էլ չստացվի (դրա շանսերը շատ փոքր եմ գնահատում), ապա այսօր գոյություն ունեցող որեւէ քաղաքական կամ հասարակական ուժ, անհատ, խումբ եւ այլն երբե՛ք ինձնից չի ունենա աջակցություն (բացի պարզ է ընկերականից ու զուտ քաղաացիականից իմ որոշելիք չափի մեջ), որովհետեւ 6 տարիների փորձն ինձ սովորեցրել է շատ արագ կողմնորոշվել, թե ում քամին որտեղից է փչում, ում խոսքն ինչքան արժե, եւ ում մոտիվացիան ո՛րն է: Ես սովորել եմ նաեւ լռել ու չարտահայտվել այն դեպքերում, երբ գիտեմ, որ իմ խոսքը, որը հասարակության համար է, այլ ոչ թե իմ կամ իմ ընկերների, այս պահին իմաստ չունի, ոչինչ չի փոխի, բայց կներեք, եթե անհամեստ հնչի, շա՛տ բան եմ տեսնում, ու թացը չորից տարբերել գիտեմ: Քիչ թե շատ տարբերում եմ, թե ով պարզապես անկեղծ մտահոգվում է, ով էշ-էշ դուրս է տալիս, իսկ ով ջուր է պղտորում: Նորից եմ կրկնում՝ գուցե ձեզ հազար տարի պետք էլ չի, բայց հստակ իմացեք, որ Հրանտը երբեք ձեզնից որեւիցէ մեկի հետ չի լինի, նույնիսկ, եթե Աստված չտա ՀԱԿ նախագիծը չստացվի: Հրանտը կլինի ինքն իր հետ, քանի որ հասարակական կյանքին մասնակցելն ինքնանպատակ չէ: Հ.Գ: Էս ամենը դոբրիի մեջ, ի դեպ՝ առանց մի կաթիլ վրդովմունքի կամ ինչ որ նման բանի՝ օնլի բիզնես: )
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10202842115238181?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել