Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է ընտանիք ստեղծելու և երեխա ունենալու համար կարիերայից հեռանալու մտադրության մասին: Փոփ-աստղը, ով ներկա պահին պատրաստվում է Լաս Վեգասում իր շքեղ շոուին, պաշտոնապես հայտարարել է, որ ծրագրում է հեռանալ շոու-բիզնեսից: Բրիթնիի խոսքերով՝ ինքը մտադիր է Լոս Անջելեսից հեռանալ իր հայրենի Լուիզիանա, որպեսզի սիրող մայր և կին դառնա: Այդ մտքերը երգչուհու մոտ ի հայտ են եկել այն բանից հետո, երբ նա հադիպել է իր ընկերոջը՝ Դևիդ Լուկադոյին: Սփիրսը խոստովանել է, որ ցանկանում է նրա համար դուստր ունենալ: «Ես լրջորեն մտածում եմ ավարտել իմ ստեղծագործական կարիերան: Եթե դա տեղի ունենա, և ես կրկին մայր դառնամ, ապա ես կցանկանայի Լուիզիանա վերադառնալ: Ես շատ եմ կարոտում հանգիստ կյանքը, տնային հարմարավետությունը, լռությունն ու հանգստությունը: Ես կարոտում եմ այնտեղ ապրող մարդկանց: Այնտեղ չկան այնպիսի խցանումներ, ինչպիսիք են Լոս Անջելեսում: Այնտեղ կյանքի բոլորովին այլ ռիթմ է»,- ասել է Սփիրսը:1in.am-ը գրում է.
