BeyoncéԱհա թե ինչ պետք է անեն երիտասարդ աղջիկներն ամուսնանալուց և երեխա ունենալուց առաջ:

Այրել մտքերի օրագիրը

Իհարկե, եթե ունեք այդպիսին: Հարսանիքից առաջ ընթերցեք այն. որոշ էջեր ձեզ կհուզեն, որոշները` կուրախացնեն, բայց ընթերցելուց հետո այրեք այն, որովհետև այն «ընտանեկան անկեղծության» հետ ոչ մի կապ չունի:

Խիզախել այնպիսի բանի, ինչը վախեցնում է

Յուրաքանչյուր աղջիկ վախի ֆակտոր ունի: Ինչ-որ մեկը վախենում է օձերից, իսկ մյուսը վախենում է մութ սենյակում մնալ: Հաղթահարեք ձեր վախը:

Սիրել ծնողներին

Այո-այո, հենց այդպես: Ոչ թե ձևեր թափել, այլ իսկապես սիրել կամ գոնե ողջ սրտով կամենալ դա անել: Ծնողները մեր ամենամտերիմ մարդիկ են և միայն մեր լավն են ցանկանում: Հավատացեք` ամուսնանալուց հետո դուք նրանց անչափ կարոտելու եք:

Ապրել ծնողներից առանձին

Եթե ունեք դրա հնարավորությունը, ապա անմիջապես հավաքեք իրերն ու վարձով ապրեք: Այդպես դուք կսովորեք գրեթե ամեն ինչ ինքնուրույն անել: Բացի այդ, մի լավ կվայելեք ազատությունը:

Ծախսել ինքներդ ձեզ վրա

Հիշեք, որ երբ ընտանիք կազմեք, չեք կարողանա ձեզ շատ բան թույլ տալ: Ուստի հիմա մի տնտեսեք. գնեք այն, ինչ հավանում եք, գնացեք այնտեղ, որտեղ ցանկանում եք: Հետո ձեր եսասիրությունը ներելի չի լինի:

Փոխել արտաքինը

Արտաքինի հետ կապված բոլոր փորձարկումներն արեք հարսանիքից առաջ: Մազերի նոր գույն, փիրսինգ, դաջվածք. արեք այս ամենը, մինչև ամուսին կունենաք:

Դառնալ ֆինանսապես անկախ

Այսօր հենց նման կանայք են գրավում տղամարդկանց ուշադրությունը: Բացի այդ, դուք այլևս չեք մտածի հաշվարկով ամուսնության մասին:

Ազատվել անհաջող ընկերուհիներից

Ընկերուհու դավաճանությունը ցավոտ, բայց շատ օգտակար բան է: Ամուսնանալուց հետո վատ ընկերուհիներն ազդելու են ձեր ընտանեկան հարաբերությունների վրա, ուստի դրա մասին պետք է նախապես մտածել:

Բանկում հաշիվ բացել

Այո, հասուն կյանք պետք է մտնել հասուն մտքերով:

Սովորել պատրաստել

Եթե այն, ինչ կարողանում եք պատրաստել խոհանոցում, սկսվում և ավարտվում է ձվածեղով, ապա ժամանակն է պատրաստել սովորել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել