1in.am-ը գրում է.

Հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան արդեն չգիտի ինչով զարմացնի իր փորձառու հանդիսատեսին, այդ պատճառով էլ ուղղակի ապրում է և իր կյանքի մանրամասների մասին պատմում սոցիալական ցանցի իր անձնական էջում: Պարուհին արդեն սովորել է, որ քննադատում են իրեն, դստերը և այն կյանքը, որով նրանք ապրում են: 

Սակայն Անաստասիան անկեղծ երկրպագուներ էլ ունի, ովքեր ամեն կերպ աջակցում են նրան: Օրինակ, նախօրեին բալետի պարուհին սոցիալական ցանցի իր բլոգում պատմել է, որ դստեր՝ Արիադնայի հետ միասին արդեն հասցրել է Նոր տարվա նվեր ստանալ: Անհայտ երկրպագուն նրանց հիանալի երաժշտական գործիք՝ դաշնամուր է նվիրել: 

Պարուհին չի կարողացել զսպել իրեն և նվերի լուսանկարը տեղադրել է իր բլոգում: Սակայն անհայտ երկրպագուից այդքան թանկարժեք նվեր ընդունելու համար նրան միանգամից սկսել են քննադատել: Ի պատասխան՝ Անաստասիան գրել է. «Խորհրդավոր անծանոթը որոշել է մեզ դաշնամուր նվիրել... Իմ օգնականների միջոցով այն մեր տուն է ուղարկել... Անհավանական անակնկալ է: Շնորհակալություն»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել