Բրենդա Շմիցն ամանորյա շատ օրիգինալ և հուզիչ նվեր է արել իր ընտանիքին սեփական մահվանից երկու տարի անց:
Բրենդան մահացել է 46 տարեկանում՝ քաղցկեղից: Դրանից առաջ նա որոշել էր ինչ-որ հիանալի բան պատրաստել ամուսնու` Դեվիդի և չորս տղաների համար: Նա ամանորյա բարեմաղթանքներով նամակ էր գրել և խնդրել էր ընկերներին ուղարկել այն ամուսնուն, բայց միայն այն ժամանակ, երբ Դեվիդի կյանքում նոր կին կհայտնվի և կփոխարինի իրեն:
Մեկ շաբաթ առաջ STAR 102.5 ռադիոկայան նամակ է գալիս, որից հետո լրագրողները կապ են հաստատում Դեվիդի հետ, բայց չեն ասում, թե ինչ է իրեն սպասվում: Եթերի ընթացքում նամակն ընթերցում են: Դեվիդն արտասվում է:
«Ողջույն, իմ անունն է Բրենդա Շմից: Երբ ստանաք այս նամակը, ես արդեն պարտված կլինեմ քաղցկեղի դեմ իմ պայքարում»,- այսպես է սկսվում նամակը: «Ես ցանկություն ունեմ Դեվիդի, մեր որդիների, նրա նոր կնոջ, նրա ընտանիքի և երեխաների համար: Ես ուզում եմ, որ նրանք իմանան, թե որքան եմ սիրում իրենց»:
Այնուհետև Բրենդան սկսում է իր մաղթանքները: Նա խնդրում է ամուսնուն «երես տալ» նոր կնոջը: «Ես սիրում եմ ձեզ, ով էլ լինեք»,- դիմում է Բրենդան անծանոթ կնոջը:
Christmas Wish հաղորդումը, որի հյուրն է Դեվիդը, ավելի քան 20 տարվա գոյություն ունի, բայց նրանք երբևէ նման նամակ չէին ստացել: Ոչ ոք չկարողացավ զսպել արցունքները: Նամակն ընթերցելու պահին բոլորն արտասվում էին:
Ահա Դեվիդը որդիների և նոր կնոջ` Ջեյնի հետ: