Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը օրենքով սահմանված կարգով առգրավել է Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկի արձանագրած կադրերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչի գործողությունները կապված են դեկտեմբերի 24-ին, նշված հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 4 հոգի, որոնց մեջ էր Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, արձանգրված կադրերով հստակ երևում է, որ վթարի մեղավորը եղելէ տաքսի ավտոմեքենայի վարորդը, որի մեջ էլ եղել է Շ. Պետրոսյանը: Վարորդը ճանապարհը փորձել է անցնել կարմիր լույսի տակով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել