Ի՞նչ պետք է իմանալ Իտալիա մեկնելուց առաջLife.panorama.am-ը գրում է.

Ինչքան երկար մնաք Իտալիայում, կնկատեք, որ իտալացիները շատ սիրում են խոսել, հատկապես խորհուրդ տալ` անկախ նրանից, դուք խնդրում եք, թե չէ: Եթե որոշել եք արձակուրդներին մեկնել Իտալիա, ապա Ձեզ կօգնեն մի քանի խորհուրդներ, որոնք չպետք է անտեսել:

Պատշաճության կանոնները

Իհարկե, տաք Իտալիայում ցանկանում եք կրել գեղեցիկ ամառային զգեստ, որպեսզի զարմացնեք իտալացիներին, սակայն բաց հագուստով արգելում են մտնել սրբավայրեր: Եթե չեք կարող փակ հագուստով շրջագայել, ապա ձեր պայուսակում պահեք շարֆ:

Ավտոկայանատեղի

Իտալիայում սպիտակ գծերը նշանակում են, այնտեղ թույլատրվում է մեքենա կայանել, կապույտ գծի դեպքում` այն վճարովի է, դեղին գիծը նշանակում է, որ կայանատեղին սահմանափակ կարողություններով վարորդների համար է, իսկ վարդագույնը` հղի կանանց:  Ինչ վերաբերում է կայանման պոտենցիալ վայրերի մասին, որտեղ գծեր չկան, ապա նախևառաջ պարզեք, արդյոք չկան Zona di Rimozione (տարհանման գոտի) կամ Divieto di Sosta (կայանելն արգելված է) գրությունները:

Իտալական ժամանակ

Իտալիա այցելած ցանկացած զբոսաշրջիկ կփաստի որ կա ժամանակ, և կա իտալական ժամանակ: Նրանք սիրում են ուշանալ և ամեն ինչ ուշ սկսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել