1in.am-ը գրում է.

Հայտնի կանադացի երգիչ Ջասթին Բիբերը շնորհավորել է երկրպագուներին Սուրբ Ծննդի առիթով և հաստատել, որ հեռանում է բեմից, չնայած նրա մենեջերի կողմից վերջերս արված հայտարարությանը, թե դա կատակ է:

«Իմ սիրելի «բելիբերներ» (այդպես է նա անվանում իր երկրպագուներին), ես պաշտոնապես հեռանում եմ»,- գրել է Բիբերը Twitter-ի իր միկրոբլոգում՝ փոխանցում է Billboard պարբերականը:

«Բելիբեր» բառը կազմված է փոփ աստղի ազգանունից և believer (հավատացյալ) բառից:

«ԶԼՄ-ները շատ են խոսում իմ մասին: Նրանք ստում են և ցանկանում, որպեսզի ես անհաջողության մատնվեմ, սակայն ես երբեք չեմ լքի Ձեզ, քանի որ «բելիբեր» լինելը կենսակերպ է»,- գրել է նա:

Անցած շաբաթ Բիբերը հայտարարել էր, որ դեկտեմբերի 23-ին նոր ալբոմի թողարկումից հետո կլքի բեմը: Սակայն ավելի ուշ նրա մենեջեր Սկուտեր Բրաունը հայտարարել էր, որ երգիչը պարզապես կատակել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել