Ռուբեն Հայրապետյան. «Ֆուտբոլն այն մարզաձևն է, որ կարող է շատ արագ համախմբել մեր ժողովրդին»Panorama.am-ը գրում է.

Դեկտեմբերի 24-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփեց անցնող 2013 ֆուտբոլային տարին, որն ավանդաբար նշանավորվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցանակաբաշխության երեկոյով, որի ընթացքում էլ հայտարարվեցին 2013 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» անունները: ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է մրցանակաբաշխության երեկոյի ընթացքը` հատուկ ուշադրություն դարձնելով նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելույթին:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» անունների հրապարակումը մի պահ է, որին անհամբերությամբ սպասում է ողջ հայությունը ամբողջ աշխարհում: Հայաստանի ազգային հավաքականի ու Հայաստանի ֆուտբոլային ընտանիքի վերջին տարիների ակնառու ձեռքբերումները հայկական ֆուտբոլի շուրջն են համախմբել մեր ժողովրդին թե Հայաստանում, թե Արցախում, թե ամբողջ աշխարհում:

2013 թվականը նույնպես առաջընթացի տարի էր հայկական ֆուտբոլի համար: Թեև Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ նվաճել Բրազիլիայի ուղեգիրը, բայց մեր ազգային ընտրանին փայլուն հաղթանակներ տարավ Եվրոպական առաջատար հավաքականների նկատմամբ և համախմբեց ողջ հայությանը:

2013-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, որով արժանիորեն հպարտանում ենք ոչ միայն մենք, բացվեց նորակառույց մարզադաշտը, որը համալրեց Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքների թիվը:

Շարունակվեցին աշխատանքները Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ուղղությամբ:

Վանաձորում սկսվեցին ֆուտբոլի ակադեմիայի ստեղծման աշխատանքները:

Լեռնային Ղարաբաղում` Շուշիում բացվեց ժամանակակից մարզադաշտ, որը մեծ նվեր էր Արցախի ֆուտբոլային ընտանիքին, նոր սերնդի խոտածածկով խաղադաշտ բացվեց Կապանում:

Մեր ազգային հավաքականի առաջատարները բազմաթիվ նվաճումներ արձանագրեցին իրենց ֆուտբոլային ակումբներում:
Բազմաթիվ էին իրադարձությունները մանկապատանեկան ֆուտբոլի, հանրության հետ կապերի, մասնագիտական առաջխաղացման ոլորտներում:

Այս անգամ ևս, ինչպես վերջին տարիներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բաց, հրապարակային, բայց միաժամանակ բարդ և կանոնակարգված գործընթացով անցկացրեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունները:

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու համար բարձրագույն խմբի ակումբները հատուկ պաշտոնական նամակով ներկայացնում են իրենց ակումբների 5 լավագույն ֆուտբոլիստների թեկնածությունները:

Ապա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստների իր թեկնածուներին:

Այս ամենից հետո միայն ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության:

2013-ի փակ գաղտնի քվեարկությանն էր ներկայացվել 12 մարզչի և 71 ֆուտբոլիստի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել էր 54 մարդ:

Անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: Ի դեպ, ակումբների ներկայացուցիչներն իրավունք չունեն քվեարկելու իրենց թիմերի ներկայացուցիչների օգտին:

Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են ՀՖՖ մամուլի քարտուղարություն; Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սկզբունքով` առաջին տեղի համար` 5, երկրորդի համար՝ 3, երրորդի համար՝ 1 միավոր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել