1in.am-ը գրում է.

Մահից հետո կյանքի գոյության նկատմամբ հավատը ստիպում է մարդկանց տարօրինակ քայլերի դիմել: Մտավախություն ունենալով մահից հետո զրկվել շախմատային խաղընկերոջից, Չինաստանի բնակիչ Լյաոն ինքնասպանությունից առաջ սպանել է իր հարևանին: Այս մասին հայտնում է Shanghai Daily-ն:

54-ամյա Լյաոն ընտանեկան խնդիրներ է ունեցել: Տղամարդը որոշել է, որ իրավիճակից լավագույն լուծումն ինքնասպանությունն է: Սակայն նա մտադիր չէր միայնակ ուղևորվել այն աշխարհ և որոշել է իր հետ վերցնել հարևանին:

Լյաոյի 57-ամյա հարևանին մահացած է գտել բնակարանի տերը, ով նրան այցելել էր բնակարանի վարձավճարը վերցնելու համար: Կինն անմիջապես ոստիկանություն է զանգահարել: Դեպքի վայր ժամանած իրավապահները հարևան սենյակում ևս մեկ դի էին գտել, դեղամիջոցների մնացորդներ և գրառում, որում էլ հարևանի սպանությունը խոստովանել էր ինքնասպան չինացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել