Ահաբեկչությունից հետո այս կադրերը ֆիքսել է Էդ անունով մի երիտասարդ, ում արտակարգ իրավիճակների փրկարար ծառայությունների աշխատակիցներից մեկը հնարավորություն է տվել մտնել այն տարածք, որտեղ քաղաքացիներին, այդ թվում նաև լրագրողներին, չէր թույլատրվում ներս մտնել: Լուսանկարները այս ահաբեկչական հարձակման երբևէ ամենամոտից արված կադրերն են:
Լուսանկարները ներկայացնողը նշել է, թե դրանք արվել են 2001թ.-ի սեպտեմբերի 13-ին, սակայն այլ լուսանկարների հետ համեմատելով, մասնագետները պնդում են, թե սրանք արվել են ահաբեկչությունից մոտ 10 օր անց: Օրինակ, արբանյակից արված լուսանկարը, որն արվել է սեպտեմբերի 15-ին, ցույց է տալիս, որ «0 հարկի» փլատակների մնացորդները դեռևս չեն հավաքվել, իսկ այս լուսանկարներում երևում է, որ փողոցները քիչ թե շատ մաքրված են մնացորդներից, ինչը ենթադրում է, որ լուսանկարներն արվել են սեպտեմբերի 15-ից մի քանի օր անց: Ինչևէ, լուսանկարները, որոնք կդիտեք ստորև, իսկապես տպավորիչ են ու ապոկալիպսիսի մասին ֆիլմեր են հիշեցնում:
Փլատակների տեսարան արևմուտքից:
Փլատակների տեսարան արևելքից:
Փլատակների տեսարան հյուսիսարևմուտքից:
Փլատակների տեսարան հյուսիսից:
Տեսարան փլուզված շենքի ներսից:
Հյուսիսային աշտարակի փլատակները: