168.am-ի տեղեկություններով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ջերմատուն է հիմնել և բանջարեղեն է աճեցնում: Մոտ 5 հեկտար տարածք զբաղեցնող ջերմատունը գտնվում է Ջրվեժում և շատ խիստ հսկողության տակ է: Ժամանակակից տեխնոլոգիաների սիրահար Տ.Սարգսյանի ջերմատանը բույսերն աճեցնում են անհող եղանակով՝ հիդրոպոնիկական ջերմոց է: Իսկ աշխատակիցների աշխատավարձերը 2-3 անգամ գերազանցում են այդ բնագավառի մյուս դրույքաչափերը:
Այ հիմա կամաց-կամաց սկսում եմ հասկանալ, թե ուր են գնում կովերի պտուկների լվացման համար տրամադրված 16.6 միլիոն դոլարը կամ գյուղական խորհրդատվությունների համար հատկացվող 346 միլիոն դրամը, որով գյուղացին, առանց նորագույն տեխնոլոգիաների ու առանց վարկերի տակ մտնելու, կարող էր զարգացնել Հայաստանի գյուղատնտեսությունը:
Բայց եթե ոմանք մտածում են ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու մասին, ապա վարչապետը մտածում է միայն ու միայն իր մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10201183380734639?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել