Մենք շատ հաճախ ենք սխալ պատկերացումներ կազմում տղամարդկանց մասին: Ահա տղամարդկանց մասին ամենատարածված առասպելները:
1. Տղամարդիկ ընկերների հետ քննարկում են սեքսը
Սեռական կյանքով բավարարված տղամարդը խիստ զուսպ է սեքսի մասին խոսակցություններում: Նման վարքը գալիս է դեռ մանկուց. տղաները սովորաբար երբեք չեն պատմում իրենց ընկերներին մոր հետ կապվածության մասին, իսկ դեռահասները չեն ցանկանում շատ խոսել իրենց «առաջին սիրու» մասին: Սա սովորեցնում է տղամարդկանց հստակ տարբերակել անձնական թեմաները և գաղտնի պահել դրանք:
Եթե անգամ տղամարդկանց շրջանում խոսք է բացվում սեքսի մասին՝ կարող եք հանգիստ լինել. ձեր պարամետրերն ու կարողությունները չեն բարձրաձայնվի, քանի որ հիմնականում քննարկվում են չեզոք թեմաներ: Իսկ ահա կանայք մտածում են, որ տղամարդիկ բան ու գործ թողած, քննարկում են իրենց սիրելիներին:
2. Տղամարդիկ սիրում են մեծ կրծքով կանանց
Իհարկե, շատ են փարթամ բարեմասնություններ ունեցող կանանց սիրահարները, բայց նրանք կազմում են ընդամենը տղամարդկանց 25%-ը:
Հոգեբանների կարծիքով մեծ կրծքի հանդեպ տղամարդկանց սերը պայմանավորված է գենետիկ հիշողությամբ. նախկինում մեծ կուրծքը համարվում էր կնոջ առողջության նշան:
3. Տղամարդիկ չեն խանդում
Այսօր կանանց մեծ մասը համոզված է, որ տղամարդիկ կորցրել են խանդելու կարողությունը: Սիրո ապացույց շատերը համարում են հենց խանդը, իսկ ոմանք ահա համարում են, որ սերն արտահայտվում է դիմացինի վստահության միջոցով:
Իրականում խանդը չի վերացել, պարզապես այն արտահայտելու միջոցներն են փոխվել. տղամարդիկ սկսել են համարել, որ այն թուլություն է. «Եթե ես խանդում եմ նրան, ապա դա նշանակում է, որ ես վստահ չեմ, որ լավագույնն եմ»:
4. Տղամարդիկ երազում են երկու կնոջ հետ սեքսի մասին
Հոգեբանները խմբակային սեքսը դիտում են որպես մինի-ներկայացում, որտեղ յուրաքանչյուրն ունի իր դերը: Դեպքերի 82%-ում զուգընկերները հաճույք են ստանում խմբակային սեքսից ոչ թե որովհետև խելահեղ օրգազմներ են ապրել, այլ որովհետև բավարարել են փառասիրության իրենց պահանջը:
Բայց բոլոր տղամարդիկ չէ, որ ձգտում են համաշխարհային փառքի, ուստի շատերի մոտ բացակայում են խմբակային սեքսի մասին ֆանտազիաները:
5. Տղամարդկանց համար կարևոր է աղջկա կուսությունը
Տղամարդիկ վաղուց նման խիստ պահանջներ չեն դնում իրենց կանանց հանդեպ: Իհարկե կարևոր է, որ կնոջ կյանքում զուգընկերներն այդքան էլ շատ եղած չլինեն, բայց երբ խոսքը գնում է կուսության մասին, նրանք արդեն այդքան էլ պահանջկոտ չեն: