QUEEN.VUITTONԱրդեն քանի տասնամյակ շարունակ փոքրիկ սև զգեստը լավագույնն է, ինչ ստեղծվել է կնոջ համար: Ինչ-որ մեկն օգտագործում է այն երեկոյան կերպարների համար, իսկ ինչ-որ մեկը համադրում է այն ամենօրյա իրերի հետ: Մի խոսքով, եթե դեռ չունեք փոքրիկ սև զգեստ, ապա շտապեք գնումների: Իսկ մենք ձեզ կառաջարկենք այն օգտագործելու ամենահետաքրքիր տարբերակներ:

Զգեստի հետ կրեք զարդեր

Սա, թերևս, զգեստը գեղեցկացնելու ամենապարզ միջոցն է: Կերպարը զուսպ ու էլեգանտ է, բայց շատ վառ: Նման կերպարը հարմար է գործնական հանդիպումների և լուրջ միջոցառումների համար: Ցանկալի է այն կրել մարմնագույն զուգագուլպաների և սև բարձրակրունկների հետ:

Փոքրիկ սև զգեստի դասական աքսեսուարն արդեն տասնամյակներ շարունակ մարգարտե շղքան է: Նախընտրելի է, որ մարգարիտները լինեն միջին չափսի:

Եթե որոշակի պատճառներով դուք մարգարիտ չեք կրում, ապա կարելի է ընտրել բնական քարերից որևէ ապարանջան: Սևի հետ գեղեցիկ են նայվում լուսնաքարը, փիրուզը, ագաթը: Իսկ ահա ձևն ու երկարությունը կախված է զգեստից: Ապարանջանի փոխարեն կարելի է ընտրել հետաքրքիր բրոշ կամ խոշոր ականջօղեր:

Աքսեսուարները չպետք է ճչացող լինեն: Դրանց նպատակն է ընդգծել ոճը, այլ ոչ խանգարել կերպարին:

Ձմեռային տարբերակ

Ձմռան ցրտերին լավագույն տարբերակը հաստ կտորից կարված զգեստն է: Որպեսզի չմրսեք, զգեստի տակից կարող եք սովորական բլուզ հագնել` բարձր վզով (водолазка):  

Այն կանայք, ովքեր սիրում են տաբատ կրել, սև զգեստը կարող են կրել որպես տունիկա:

British FashionՌետրո կերպար

Եթե պատրաստվում եք ժամադրության գնալ կամ ցանկանում եք 60-ականների կերպար ստեղծել, ապա կրեք Օդրի Հեփբերնի ոճով փոքրիկ սև զգեստ: Դրա համար պետք կգան մինչև արմունկները երկար մետաքսե ձեռնոցներ, բարձր սանրվածք և մարգարտե ապարանջան մի քանի շարքով:

Եթե ձեր զգեստը նեղ է, իսկ երկարությունը չի անցնում ծնկների սահմանը, կարող եք կրել ասիմետրիկ սև-սպիտակ կամ միայն սև լայնեզր գլխարկ:

Գլամուրային կերպար

Եթե պատրաստվում եք խնջույքի գնալ, ապա համարձակորեն փայլ ավելացրեք ձեր փոքրիկ սև զգեստին:

Դրա համար բավարար են բարձրակրունկ կոշիկները, որոնք կարող են լինել կարմիր, ոսկեգույն կամ արծաթագույն:

Զարդերը նույնպես կարող են տարբեր լինել` երկար ականջօղերից մինչև փայլուն թևնոցներ:

Եթե ձեր զգեստի վրա արդեն իսկ փայլեր կան, ապա ավելորդ զարդերից պետք է խուսափել:

Բազմագույն զուգագուլպաներ

Բազմագույն զուգագուլպաները բավականին հայտնի միտում են, բայց, ցավոք, մի փոքր կամակոր: Շատ աղջիկներ վախենում են, որ վառ զուգագուլպաները կընդգծեն իրենց ոտքերի ոչ ճիշտ ձևը: Իհարկե ռիսկ կա, եթե սխալ ընտրություն կատարվի:

Եթե հասակի կամ ոտքերի հետ խնդիրներ ունեք՝ ձեզ կօգնեն բարձր կիսաճտքավոր կոշիկները: Ճիշտ ընտրված կոշիկը կթաքցնի ցանկացած թերություն:

Որպեսզի վառ զուգագուլպաները գեղեցիկ նայվեն փոքրիկ սև զգեստի հետ, ընտրեք նույն երանգի աքսեսուար, մատնահարդարում կամ վզկապ:

Գոտի

Տղամարդիկ սիրում են հիանալի կնոջ մարմնի բարեմասնություններով: Ուրեմն պետք է դրանք ընդգծել: Իսկ գոտին հիանալի միջոց է: Մի մոռացեք, որ սևը սլացիկ է դարձնում մարմինը, իսկ գեղեցիկ գոտին գրավում է տղամարդկանց ուշադրությունը դեպի գոտկատեղը:

-Բարակ գոտին գեղեցիկ կնայվի խիստ զգեստի հետ:

-Մետաքսե շղթաները և գոտիները կօգնեն ստեղծել ռոմանտիկ կերպար:

-Խնջույքների համար օգտագործեք մեծ և լայն գոտիներ, քանի որ մինի-զգեստների հետ դրանք շատ գեղեցիկ են:

Hey you sexy trouble makerԸնտրում ենք պայուսակ

Փոքրիկ սև զգեստի հետ հիանալի են նայվում կաշվից հիանալի պայուսակները:

Կարող եք ընտրեք փոքրիկ դասական պայուսակ կամ կլատչ: Ամեն դեպքում փոքրիկ սև զգեստի հետ սազում է ամեն տեսակի պայուսակ: Իհարկե բացի ուսապարկից և դպրոցական պայուսակից: Օրինակ կարող եք ընտրել մեծ միագույն պայուսակ կամ կոկորդիլոսի կաշվից խիստ պորտֆել:

Բանն այն է, որ սև զգեստը վաղուց դադարել է բացառապես կոկտեյլային զգեստ լինելուց: Այսօր այն կրում են ինչպես տոն օրերին, այնպես էլ գործնական հանդիպումներին և առօրյայում: Ուստի պայուսակը կարող է լինել ինչպես տոնական, այնպես էլ բավականին համեստ:

Միայն թե պետք է ընտրել այնպիսի պայուսակ, որ գեղեցիկ կնայվի մյուս աքսեսուարների հետ:

Ընտրում ենք շարֆ

Շարֆը միշտ էլ համարվել է նորաձև աքսեսուար, և երբեմն պարզապես անհնար է պատկերացնել սև զգեստն առանց շարֆի:

Երկրաչափական նախշեր, ծաղկային մոտիվներ, տերևներ... Ընտրությունն այնքան անսահմանափակ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել