Միատեսակ դիրքեր
Ցանկացած կին մի քանի սիրելի դիրքեր ունի, որից հաճույք է ստանում: Բայց շատ ձանձրալի է միշտ կիրառել դրանք և հրաժարվել նորերը փորձարկելուց: Հենց այդ սովորությունն է ձեզ զրկում նոր զգացողություններից:
Սովորական ալգորիթմ
Օրվա ռեժիմը լավ բան է: Իսկ ահա ռեժիմով սեքսը շատ վատ է: Ժամանակ առ ժամանակ տրվեք ձեր զգացմունքներին և, օրինակ, երեկոյան սեքսը փոխարինեք առավոտյան սեքսով:
Պասիվություն
Կնոջ կողմից անգամ ամենաթեթև նախաձեռնությունը կգնահատվի տղամարդու կողմից, ով իր հերթին կփորձի անել հնարավոր ամենը կնոջը հաճույք պատճառելու համար: Երբեմն պետք է նախաձեռնությունը վերցնել սեփական ձեռքերի մեջ և հաճելիորեն զարմացնել սիրելիին:
Օրգազմի իմիտացիա
Այս սովորությունը կարող է վերածվել իսկական բարդույթի: Որքան հաճախ է կինը ձևացնում, թե օրգազմ է ստանում, այնքան մեծանում է հավանականությունը, որ կինն այդպես էլ օրգազմ չի ստանա: Օրգազմի իմիտացիայից ֆրիգիդություն մեկ քայլ է:
Չափից դուրս ռոմանտիկություն
Մոմերն ու վարդի թերթիկները շատ գեղեցիկ ու ռոմանտիկ են, բայց ոչ ամեն օր: Տոներ կազմակերպել պետք է, բայց եթե սիրելին մոմեր չի վառել կամ ձեզ բուրավետ յուղերով չի օծել, դա դեռ չի նշանակում, որ պետք է զրկել սիրելիին սեքսից և նեղանալ:
Խոսակցություններ անկողնում
Կանանց մեծ մասը սիրում է խոսել սեքսից հետո: Զգացմունքների այն հորձանուտը, որ արթնացրել է տղամարդը, վերածվում է երկար խոսակցությունների: Գուցե դրա համար են հաճախ տղամարդիկ քնում սեքսից հետո...
Զսպվածություն
Կնոջ երևակայությունն անսահման է, բայց երբեմն ամաչկոտությունը խանգարում է օգտագործել այն: Երբեմն այդ խնդիրը լուծում է ոգելից խմիչքը, բայց դա թուլանալու վտանգավոր միջոց է: Աշխատեք լուծել ձեր խնդիրներն առանց դրա:
Չափից դուրս ակտիվություն
Երևակայությունը կյանքի կոչելը ճիշտ է, բայց պետք է ճանաչել չափը և սեքսը չվերածել թատերական ներկայացման:
Չկան նախնական շոյանքներ, չկա սեքս
Գրգռված տղամարդը կարող է ցանկանալ արագորեն անցնել իրադարձությունների զարգացման, բայց կանայք այլ կերպ են նայում դրան: Նրանք ցանկանում են, որ իրենց համբուրեն, շոյեն: Միայն թե պետք չի հրաժարվել սեքսից, որովհետև տղամարդը ցանկանել է կրքոտ և արագ սեքս ունենալ: Երբեմն դա նույնպես անհրաժեշտ է:
Թաքցնել ձեռնաշարժության փաստը
Հաճախ կանայք թաքցնում են իրենց տղամարդուց, որ ձեռնաշարժությամբ են զբաղվում: Դա կարող է պայմանավորված լինել ամաչկոտությամբ, վախով, որ իրենց չեն հասկանա կամ կհամարեն, որ բավարարված չեն: Բայց պետք է հիշել, որ տղամարդը պետք է իմանա դրա մասին, չէ՞ որ կնոջը հաճույք պատճառելն իսկական արվեստ է: