Զուգահեռ իրականություն.
Լուսանկարներից մեկում Հայդեր փաշայի կայարանն է Ստամբուլում, որը թուրքական կառավարությունը համարել է անպիտան ու անօգտագործելի: Մյուսում՝ Զվարթնոց օդանավակայանն է, որը ևս համարվել է անօգտագործելի ու ամեն կերպ փորձ է արվում համոզել հանրությանը, որ այն կարժանանա «կուկուռուզնիկի» բախտին՝ այսինքն կքանդվի: Հարևան երկու երկրում, երկու տարբեր կառույց, նույն վիճակում: ՈՒ կա նաև ակտիվ հանրություն, որը երկու երկրում էլ հակազդում է նման որոշումներին ու ամենակարևորն այն է, որ ուզում է պահպանել հիշողությունը: Դա պատմական հիշողության ավերում է, մարդկանց օտարելու, միջավայրից զրկելու ձգտում: Շինությունները գեղեցիկ են, իսկ իշխանությունները՝ տգեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել