1in.am-ը գրում է.
Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը «շատ հարբած» է եղել, երբ որոշում է կայացրել մահապատժի ենթարկել իր հորեղբայր Չան Սոն Տխեկուի օգնականներին, գրում է The Independent-ը՝ հղում կատարելով ճապոնական Yomiuri Shimbun հրատարակչությանը:
Հրատարակչության տվյալներով՝ Կիմ Չեն Ինը մահապատժի որոշում է կայացրել, քանի որ «բարկացած» է եղել, որ օգնականներն ածխի արդյունահանման բիզնեսի փոխանցման գործընթացը զինվորականների վերահսկողության տակ են պահել:
Հրատարակչությունը նշում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հարբած է եղել, երբ հրամայել է սպանել իր հորեղբոր օգնականներին: Ընդհանուր առմամբ 8 մարդ է մահապատժի ենթարկվել:
Կիմ Չեն Ինի հորեղբայրը հեռացվել է բոլոր պաշտոններից, այնուհետև նույնպես մահապատժի է ենթարկվել: Չան Սոն Տխենի մասնակցությամբ տեսանյութերը հանվել են հյուսիսկորեական հեռուստատեսության ծրագրերից:



