1in.am-ը գրում է.

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վաճառքի է հանել իր առանձնատներից մեկը, գրում են իտալական ԶԼՄ-ները: 

Լոմբարդիայի հյուսիսում գտնվող Villa Belvedere դղյակը, որը կառուցվել է 18-րդ դարում, իր դռները փակել է դեկտեմբերի 23-ին, գրում է The Local-ը:

Առանձնատան աշխատողներին նամակներ են ուղարկվել, որով տեղեկացնում են նրանց աշխատանքից ազատելու մասին: Դղյակը Բեռլուսկոնին ընտրել էր որպես ընտանեկան բույն, երբ ամուսնացել էր Վերոնիկա Լարիոյի՝ իր երկրորդ կնոջ հետ: 

2010թ. զույգի ամուսնալուծությունից հետո Բեռլուսկոնին շարունակում էր ապրել այդտեղ: Նա միայն 2010թ. ծախսել էր 1,8 մլն եվրո 20 աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար: Եվս 487 հազար եվրո ծախսվել էր առանձնատան պահպանության վրա:

Դատելով իտալական ԶԼՄ-ների տեղեկություններից՝ Բեռլուսկոնին լքել է նաև Լոմբարդիայում գտնվող իր մյուս առանձնատները: Այնտեղ ևս ծառայողներ չկան, անգամ ջեռուցումն է անջատված: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել