1in.am-ը գրում է.

Արտասովոր փորագրություններով սալաքար է հայտնաբերվել եգիպտական Խարգա օազիսից ոչ հեռու: Հայտնագործությունը հնագետներին նոր հարցադրումներ կներկայացնի մոլորակի հնագույն քաղաքակրթություններից մեկի անցյալի մասին: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Խարգա օազիսը գտնվում է հնագույն մայրաքաղաք և հայտնի զբոսաշրջային կենտրոն Լուքսորից 175 կմ արևմուտք: Օազիսի շրջակայքում կան տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետություններից բազմաթիվ հուշարձաններ: 


Ինչպես կարծում են Կահիրեում Ամերիկյան համալսարանի հնագետները, սալաքարի նախշերը հայտնվել են առնվազն 6000 տարի առաջ: Սալաքարի վրա պատկերված են սարդեր, սարդոստայններ և թակարդն ընկած միջատներ՝ այդպես են կարծում գիտնականները:


Մասնագետները կարծում են, որ փորագրության հեղինակների վրա կարող էին տպավորություն գործել օազիսներում բնակվող Argiope lobata տեսակի սարդերը: Գիտնականները ջանում են հասկանալ պատկերների իրական նշանակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել