1in.am-ը գրում է.
Որպես վճարման միջոց՝ գերմանական մարկի՝ շրջանառությունից դուրսբերումից մոտ 12 տարի անց գերմանացիները շարունակում են պահել միլիարդների հասնող թղթադրամներ ու մետաղադրամներ: Այս մասին հայտնել է Գերմանիայի դաշնային բանկը (Bundesbank)՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Բանկի տվյալներով՝ Գերմանիայի բնակչության ձեռքում է շարունակում մնալ մոտ 170 մլն թղթադրամ, ինչպես նաև 24 մլրդ մետաղադրամ: Դրանց ընդհանուր արժեքը գերազանցում է 13 մլրդ մարկը (6.67 մլրդ եվրո):
Քաղաքացիները չեն ցանկանում հրաժարվել առաջին հերթին մետաղադրամներից՝ նշում է Bundesbank-ը: Եթե 2001-ին մարկից եվրոյի անցում կատարելուց հետո չփոխված է մնում թղթադրամների 4 տոկոսը, ապա մետաղադրամների հարցում ցուցանիշը կազմում է 55 տոկոս:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_240068.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



