Մի երկու փաստարկ վերլուծեցի, թույլ տվեք կիսվել մտքերովս։
Եվ այսպես. ինչպես գործել, եթե ձեր տուն փորձում են ներխուժել անկոչները։
1. Տարօրինակ ձայներն անմիջապես պետք է պատրաստության ազդանշան դառնան։ Հենց լսեցիք, սրեք զգացմունքները։ Շատերը մտածում են, ա դե լաաաավ, ձև չի.. Սենց ասեմ, հակառակը մտածողները ունեն մոտ մի 10-15 վայրկյան առավելություն։ Վառ օրինակը՝ ես, որ հենց մի քիչ տարօրինակ ձայն լսեցի, կոմպի ձայնն անջատեցի, մոտեցա պատուհանին ու գյոզերով նայեցի, տեսա։ Ու դրա շնորհիվ մի քանի վայրկյան ավել ունեցա, մինչև դրանց՝ պատուհանը բացելու փորձը ու շանս հաչոցը։
2. Հակառակ բնազդի, մանավանդ՝ տղամարդկանց, առաջին շարժումը պետք է լինի ոչ թե դեպի կտրող-ծակող գործիքներ, կամ հրազեն, այլ դեպի հեռախոս։ Զանգեք 1-02, հետո նոր անցնեք ինքնապաշտպանական միջոցառումներին: Ի դեպ, դա հետագա օրերին ահագին գլխացավանքից կազատի, որովհետև եթե օրինազանցներին բռնեն, հանգիստ կքնեք, խոստանում եմ:
3. Հեռախոսը էլի մի լավ կողմ էլ ունի՝ խցիկը։ Հեչ որ չլինի, կնկարեք չարագործներին, ինչի համար հետո մեդալ կստանաք:
4. Նախապատվություն։ Դուք եք ձեզ համար որոշում ձեր մարտավարարությունը՝ կախված պահից։ Իմ կինը հղի էր և տանը կար շուն։ Դրանով էլ պայմանավորվեց դեպքերի ամենաարագ զարգացումը։ Եթե այդ երկու հանգամանքը չլիներ, առաջնային դառնալու էր հանցագործներին բռնելու նպատակը։
5. Տանը միշտ զենք ունեցեք։ Ցանկացած տեսակի։ Նույնիսկ եթե բուսակեր-պացիֆիստ եք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/barseghyan/posts/10202594739927763
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել