1in.am-ը գրում է.
ԱՄՆ իշխանությունները թույլ են տվել Սանտա Կլաուսին մուտք գործել երկրի տարածք: Համապատասխան փաստաթուղթը թողարկել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը՝ հաղորդում է գերատեսչության բլոգը:
Կատակ գրառման մեջ նշվում է, որ գյուղատնտեսության նախարարությունը որոշել է Սանտայից գումար չվերցնել եղջերուների դիմաց, որոնցով նա կժամանի ԱՄՆ, կենդանիները ևս ստուգումների չեն ենթարկվի:
Նման որոշում կայացվել է այն կապակցությամբ, որ Հյուսիսային բևեռը եղջերավոր անասունների հիվանդության ռիսկի գոտի չի համարվում:
ԱՄՆ-ում մասնագետները կստուգեն միայն՝ արդյոք եղջերուներն արձագանքո՞ւմ են իրենց մականուններին (Դեշեր, Դենսեր, Փրենսեր, Վիքսնե, Կոմեթ, Դոներ, Կուպիդոն, Բլիտցեն և Ռուդոլֆ): Դրանից հետո Սանտան կշնորհավորի հսկիչ անցակետի աշխատակիցների Սուրբ ծնունդը և Նոր տարին:
Նախարարությունում ընդգծել են, որ ցանկանում են անել ամեն ինչ՝ օգնելու Սանտային կատարել իր աշխատանքը:



