«Ժողովուրդ, լուծ եմ, շատ վատ եմ։ Պիտի պայքարենք դրա դեմ»։
«Վայ, ես էլ փորհարութիւն ունեմ։ Միանանք, միասնական ուժերով ելք գտնենք»։
«Ի՞նչ եք կերել»։
«Ի՞նչ կարեւոր է, թէ ինչ են կերել։ Կարեւորը միասնութիւնն է։ Մենք պիտի օգնենք ընդդիմադիր ղեկավարներին միասնաբար պայքարել այդ հիւանդութեան դէմ»։
«Բայց դա կարող է սխալ կերակուրից լինել»։
«Չէ, դու երեւի պրովոկատոր ես։ Դու չե՞ս հասկանում, որ կերածը կարեւոր չի։ Դու շեղում ես հիմնական հարցից։ Ժողովուրդ, միասին վանկարկում ենք՝ պայքար, պայքար լուծի դէմ․ պայքար, պայքար լուծի դէմ»։
Վանկարկում են՝ պայքար, պայքար լուծի դէմ..․
«Ի, էս ո՞վ են, էս ինչի՞ց են խօսում, Լիան»։
«Ընդդիմադիրների երիտասարդներն են, Լիլ»։
«Բա ու՞մ լուծից են խոսում»։
«Երեւի հանրապետականի»։
«Բայց էդ դէպքում պիտի լիներ ոչ թէ պայքար լուծի դէմ, այլ լծի դէմ»։
«Աղջիկներ, լուծի, հենց լուծի դէմ ա պայքարը»։
«Մենք դրա համար չենք եկել էստեղ»։
«Հանգիստ, կարեւոր չի ինչի համար, կարեւորը միասնութիւնն ա»։
«Ես գնացի, ես ստեղ անելու բան չունեմ»։
«Մենք էլ ենք գալիս»։
«Տեսա՞ր՝ ինչ արեցիր։ Պառակտում մտրցիր մեր շարքերում»։
«Ինչո՞վ»։
«Քո էդ՝ ի՞նչ են կերել, անիմաստ հարցով։ Հիմա պիտի վիճակը փրկել։ Ժողովուրդ, վանկարկում ենք՝ «Լուծի հարցում միանանք։ Լուծը հաղթենք, զորանանք»։
Վանկարկում են․ ընդհատում է «ու՛ու՛» երկարաշունչ գոչումով։ Նոր վանկարում են սկսում՝ «Անկաշկանդ փորհարութիւն», «Անկաշկանդ փորհարութիւն»․․․Միսներն են՝ «ու՛ու՛»․․․
«Իմացա՞ր, պարզւում է, լուծողական են խմած եղել»։
«Չէ հա, լուծողականն ի՞նչ կապ ունի»։
«Դէ, էն պրովոկատորի հարցնելուց յետոյ իրար հետ խօսացին, ասին՝ ոչ մի սխալ բան չեն կերել, միայն լուծողական»։
«Տեսա՞ր, լաւ ա, դրան ժամանակին սսկցրի»։
«Ապրէս, Գարսեւան ջան»։
«Ապէ, սխալուեցիր, անունս Գարսեւան չի, Գուիդոն ա»։
«Հա, Գուիդոն ջան»։
Եզրակացութեան փոխարէն.
ԳԱԶԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՐՍՒՈՐՈՒՄՆ ԷՐ՝ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԸ։
ԱՅԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԴԷՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՀՍՏԱԿ ԿՈՂՄ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆԸ, այսինքն՝ լուծողական խմել են, բայց դէմ են ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ ԳԱԶԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ՝ փորհարութեանը։
Ամփոփում՝
Ովքեր հստակ գիտեն, թէ ինչ են ուզում, ազատ են մասնակցելու՝
ՈՉ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆԸ. ԿԵՑՑԷ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ հանրահաւաքին եւ երթին՝ ՇԱԲԱԹ ՕՐԸ ԺԱՄԸ 14։30 Ազատութեան հրապարակ։ Ե՛ւ հանրահաւաքը, ե՛ւ երթը Ա Ր Տ Ո Ն Ո Ւ Ա Ծ Ե Ն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել