1943թ.-ին` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, երբ 150.000 բրիտանացի ու ամերիկացի զինվոր միավորվեցին Սիցիլիայի ափերին, հարձակվելով ու գրավելով կղզին, սկիզբ առավ արյունալի Իտալական արշավը:

Կանադացի, ֆրանսիացի ու այլ դաշնակիցների այս հարձակումները Հռոմ շարժվելու երկար ճանապարհորդության սկիզբն էր, որը հավերժ պետք է հիշվեր որպես Երկրորդ աշխարհամարտի ամենաարյունալի դրվագներից մեկը:
Երկու կողմից ընկան տասնյակ հազարավոր զինվորներ: Չնայած՝ Իտալիայի ֆաշիստական կուսակցության առաջնորդ Բենիտո Մուսոլինիին հաջողվեց զրկել իշխանությունից, սակայն մարտերը մոտ երկու՝ երկար ու ձիգ տարի տևեցին:

Դաշնակիցները քայլեցին հանրահայտ Ապիյան ճանապարհով, որը Իտալիայի հարավային ափերը միացնում էր Հռոմին:
Այս հոդվածում ներկայացված լուսանկարները (գույները վերականգնված են) «Life» ամսագրին են պատկանել, չնայած ամսագրում երբեք չեն հրապարակվել, ու միայն հիմա է հանրությանը բախտ վիճակվել ականատես լինելու այս բացառիկ կադրերին:

March to Rome: This May 1943 photo shows British and South African soldiers showing off a Nazi flag during the Allied march toward Rome in the Italian city of CassinoԴեպի Հռոմ ճանապարհին: 1943թ.-ի մայիս, բրիտանացի ու հարավաֆրիկացի զինվորները Իտալիայի Կասինո քաղաքի տարածքում ցույց են տալիս նացիստական դրոշը:

 

Long slog: American soldiers camp along the roadside as they drive towards Rome. The long and bloody Italian Campaign began with the 1943 invasion of Sicily and the ouster of German troops from the 1,000 square mile Mediterranean islandԱմերիկացի զինվորների ճամբարը Հռոմ տանող ճանապարհի կողքին: Իտալական արյունոտ արշավը սկսվել է 1943թ.-ին՝ Սիցիլիայի գրավմամբ, երբ գերմանական զորքերին 2500 կմ2 տարածքով հետ մղեցին Միջերկրական կղզուց:
 

Casualties of war: An American soldier sleeps on a pile of rocks. The Italian Campaign was long a bloody and saw the deaths of tens of thousands of soldiers on both sides, as well as many thousands of civilian casualtiesԱմերիկացի զինվորը քնած քարերի վրա: Իտալական արշավը բավականին երկար ու արյունալի էր, և տասնյակ հազարավոր զինվորների, ինչպես նաև հասարակ քաղաքացիների մահվան պատճառ դարձավ:
 

appian way italy

Ամերիկացի զինվորները Հռոմ տանող ամենահայտնի`Ապիյան ճանապարհն ընտրեցին այնտեղ հասնելու համար: Ձախ նկարում պատկերված է ամերիկյան զրահամեքենան հին հռոմեացիների կողմից կառուցված ճանապարհով անցնելիս, աջ մասում երևում են ամերիկյան զրահամեքենայի մոտ կանգնած իտալացի բնակիչները:
 

Unrelenting: American soldiers looking over German armor destroyed during the drive towards Rome. The Italian Campaign began with the booting of Mussolini but didnt end for another 20 brutal monthsԱմերիկացի զինվորները՝ դեպի Հռոմ իրենց ճանապարհին, գերմանական կործանված զրահամեքենան ուսումնասիրելիս:

 

appian bombed

Դեպի Հռոմ տանող Ապիյան ճանապարհին դաշնակիցները ռմբակոծում էին իտալական քաղաքները՝ գերմանական ուժերը կործանելու համար:
 

A column of Amerifcan medical vehicles inches toward Rome. Over the course of the campaign, hundreds of thousands of soldiers were wounded in addition to the casualitesԱմերիկյան բժշկական մեքենաները դեպի Հռոմ տանող ճանապարհին: Նրանք շտապում էին վիրավոր մարտիկներին օգնություն ցուցաբերելու:
 

End of the road: A German grave yard crops up along Italys Esperia Pico Road. The photographs were taken as troops marched to Rome by photojournalist Carl MydansՃանապարհի վերջը: Գերմանական գերեզմանատուն իտալական Էսպերիա Պիկո ճանապարհի մոտ:

Բոլոր լուսանկարների հեղինակը «Life» ամսագրի ֆոտոոլրագրող Կարլ Միդանսին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել