Հասկանում եմ, որ facebook-ում ավելի ապահով է, չկա պարտադիր կուտակային ֆոնդ, բայց կա լայքերի պարտադիր կուտակային ֆոնդ, չկան կաշառակերներ, չկան արագաչափեր, ինչ ուզում և ում հասցեին ուզում՝ ասում ես ու պատասխանատվության առաջ չես կանգնում, չկա աղքատություն, նույնիսկ գազ չկա, բայց տաքա, ստեղ քեզ սաղ ասում են՝ ինչ լավնես, սիրուն ես իսկ դրսում կարողա չնկատեն, չկա արտագաղթ, որովհետև ուր էլ գնաս, facebook կա ....
Ինչը չես ասի Հայաստանցի լինելու մասին՝ գազը մուծում ես, բայց չես տաքանում՝ անորակության պատճառով, շուտով աշխատավարձերը կնվազեն՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի շնորհիվ, արագաչափերի տուգանքները դարձել են ընտանիքների համար կոմունալ վարձերի պես պարտադիր մի բան, թանկ առողջապահություն, անորակ սնունդ, ու մինչև ես գրեցի այս տողերը, Հայաստանից գնաց ևս մի ընտանիք:
Հ.Գ. Ոնց նայում ես, facebook-ը ավելի ապահովա, բայց ես ուզում եմ Հայաստանցի մնալ, ոչ թե այն պատճառով, որ մազոխիստ եմ, այլ այն պատճառով, որ ես սիրում եմ իմ երկիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել