ՀՀ Մշակույթի նախարարությունը շարունակում է իր բարբարոս արշավանքը հայոց մշակութային արժեքների դեմ: Հերթը Գառնիի տաճարինն է, ուր սրճարան-խորտկարան են սարքում: Չտեսնված ու չլսված բարբարոսություն` տարածաշրջանում պահպանված միակ նախաքրիստոնեական տաճարի հանդեպ: Սա ոչնչով չի տարբերվում 301-ի մշակութային ջարդից, և հիշեցնում է խորհրդային շրջանի իրականությունը, երբ եկեղեցիները վեր էին ածվել պահեստների, գոմերի, ախոռների:
Մինչև ե՞րբ պիտի հայրենի մշակույթը մնա անհայրենիք ու անմշակույթ անձանց տնօրինության ձեռքում: Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել այս ամենը:
Կոչ եմ անում բոլորին միասնական ճակատով ընդդիմանալ այս բարբարոսությանը: Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու իմ սրբավայրից: Ձեր բարբարոս էությամբ հեռու փախեք իմ Երկրից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vantanesyan/posts/603415846380838
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել