1in.am-ը գրում է.

Բոլիվիական «Բոլիվար» ակումբի մարկետինգային բաժնի տնօրեն Սալոմոն Չալանը հայտարարել է, որ ակումբը բանակցություններ է վարում Անգլիայի հավաքականի նախկին կիսպաաշտպան Դևիդ Բեքհեմի հետ, ով անցյալ մրցաշրջանից հետո ավարտել էր մարզական կարիերան:

«Այո, դա ճիշտ է: Ցանկանում ենք, որ Դևիդը մեր թիմում 1 պաշտոնական խաղ անցկացնի: Բանակցությունները դեռ մեկնարկային փուլում են: Դեռ չգիտեմ՝ ինչ խաղ կլինի դա: Հնարավոր է՝ հանդիպումը կայանա Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում»:

Հիշեցնենք, որ Բեքհեմի վերջին ակումբը եղել է ՊՍԺ-ն, որի կազմում նա դարձել է Ֆրանսիայի չեմպիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել